Հյուրանոց Երևանում Արմենիան Ռոյալ Պալաս

Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրն իր ուրույն տեղն ունի Երևանի հյուրանոցային համալիրների բազմազանության մեջ: Այս հյուրանոցը Երևանում հանգիստը կազմակերպելու գերազանց վայր է հանդիսանում ինչպես գործարարների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Հյուրանոցային համալիրը գտնվում է քաղաքի թոհուբոհից հեռու, բայց միևնույն ժամանակ՝ շատ մոտ քաղաքի բանուկ հատվածին, որտեղից արագ կարելի է հասնել քաղաքի կենտրոն:

Հայաստանում Ճամփորդելու համար շատ հարմար է հյուրանոց ամրագրել Երևանում, իսկ հարմարավետ հյուրանոց ամրագրելը օգնում է գործնական հաջողություններ ունենալ և անմոռանալի դարձնել ճամփորդությունը: Հյուրանոց ընտրելիս հաշվի է առնվում վայրը, պայմանները, մատուցվող ծառայությունները, գնացուցակը, ինչպես նաև՝ արտաքին տեսքն ու ինտերիերը:

Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրն իր յուրօրինակ դասական դիզայնով և հարմարավետությամբ՝ այս ամենի համադրության ամենաիդեալական տարբերակն է և ունի գործնական ու տուրիստական այցերի համար բոլոր կարևոր նախապայմանները:

Հայաստանը պատմամշակութային վայրերով հարուստ ու շատ գեղեցիկ երկիր է ուղևորություն կազմակերպելու համար: Ուղևորությունը դեպի Հայաստան հագեցած կլինի անմոռանալի և հետաքրքիր ժամանցով, քանի որ Հայաստանը հարուստ է պատմամշակութային կոթողներով, բազմադարյա մշակույթով, ազգային հարուստ խոհանոցով, հրաշալի բնությունով: Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար անփոխարինելի են նաև տեղացիների հյուրընկալությունն ու ջերմությունը:

Երևանի հյուրանոցներում՝ մասնավորապես Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրում սենյակ ամրագրելու դեպքում Ձեր ուղևորությունը դեպի Հայաստան կդառնա հետաքրքիր և հիշարժան:
image 7
image 3