Հյուրանոց Հայաստանում

Հայաստանում կան բազմազան հյուրանոցային համալիրներ, որոնք առանձնանում են իրենց արտաքին տեսքով, շքեղ ինտերիերով, ռեստորաններով, ժամանցի բազմազան կենտրոններով: Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրը Հայաստանի հյուրանոցների մեջ աչքի է ընկնում իր բազմաթիվ առավելություններով:

Համալիրն ունի հարմարավետ և գեղեցիկ ձևավորված սենյակներ, ազգային ոճով ձևավորված գինետուն, շուրջօրյա գործող լոբբի բար, ռեստորաններ, կոնֆերանս դահլիճ, 2 շոգեբաղնիք (լողավազաններով), բիլիարդի սրահ (ռուսական և ամերիկյան բիլիարդի տեսակներով), մարզասրահ (որը հասանելի է միայն հյուրերի համար), ինչպես նաև բացօթյա այգի: Համալիրը Երևանի հյուրանոցների մեջ առանձնանում է ոչ միայն առաջարկների բազմազանությամբ, այլև պրոֆեսիոնալ անձնակազմի և բարձրակարգ սպասարկման շնորհիվ:

Մեր հյուրանոցային համալիրի հարմարավետությունները վայելելուց և մայրաքաղաքում շրջելուց բացի, կարող եք Ճամփորդել և կազմակերպել Ձեր հանգիստը Հայաստանի այլ վայրերում: Հայաստանը հայտնի է իր պատմամշակութային կոթողներով և հարուստ բնությամբ, ունի մոտ 5000 պատմական հուշարձաններ` եկեղեցիներ ու վանքեր, անառիկ ամրոցներ ու բերդեր, յուրատեսակ բնություն: Հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար հարկավոր է ճամփորդել և հնարավորինս մոտ լինել երկրի գեղատեսիլ բնությանը: Պատմամշակութային արժեքներից բացի դուք կարող եք օգտվել նաև ժամանցի համար նախատեսված բազմաթիվ այլ առաջարկներից:
image 1