Ավտոմեքենաների վարձույթ Երևանում, Հայաստանում

Ավտոմեքենաների վարձույթը Երևանում ծառայությունների ոլորտում ամենատարածվածներից մեկն է: Ընդ որում՝ այդ ծառայությունները հասանելի են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի գրեթե բոլոր մարզերում:

Չնայած այդ ոլորտում ընկերությունների բազմազանությանը և ընտրության մեծ հնարավորությանը՝ «Armenian Royal Palace»-ը հատուկ տեղ է զբաղեցնում: Այն իր հաճախորդներին ներկայացնում է ավտոմեքենաների վարձույթի որակյալ և պրոֆեսիոնալ ծառայությունների լայն շրջանակ: Հարմարավետություն և բարձրակարգ սպասարկում իսկապես գնահատողները ընտրում են մեր ընկերության ծառայությունները:

Ավտովարձույթ, գները

Մեզ մոտ ավտովարձույթը լավագույն որոշումն է ձեզ համար, եթե նախընտրում եք հարմարավետություն, հուսալիություն, պրակտիկություն և միջոցների խնայողություն: Ունենք ավտոմեքենաների բավականին մեծ ընտրանի, և վարձույթի համար տրամադրում ենք ամենատարբեր դասի մեքենաներ՝ միջին, պրեմիում և բիզնես-կլաս:

Մեր պրոֆեսիոնալ աշխատակիցները հաշված րոպեների ընթացքում կձևակերպեն ձեր պատվերը: Վարում ենք բավականին ճկուն գնային քաղաքականություն և պատրաստ ենք առաջարկել ամենաարդյունավետ տարբերակները: Ավտովարձույթի ծառայության և գների մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝ կապ հաստատելով մեզ հետ կոնտակտային հեռախոսահամարներով՝ (+37410) 31 91 19, (+37410) 31 94 84:

Վարձույթի պայմանները

Ավտոմեքենայի վարձույթի ձևակերպման համար պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ, վարորդական իրավունք և վարորդական փորձի առկայություն: Մեր բոլոր մեքենաները ապահովագրված են ԱՊՊԱ-ով:

Օգտվեք ավտովարձույթի մեր ծառայություններից, և ձեր ցանկացած նախաձեռնության հաջողությունը ապահովված կլինի:

Հարսանեկան ավտոմեքենաների վարձույթ | Վարորդով ավտոմեքենայի վարձույթ

Armenian Royal Palace-ը առաջարկում է ավտոմեքենաների հետևյալ մոդելները: Hyundai H-1, Mercedes Benz G-Class, Bentley Flying Spur, Toyota Camry

Bentley Flying Spur
Bentley Flying Spur
Bentley Flying Spur

Թողնել Կարծիք