Հարսանյաց սրահ Երևանում

Հարսանիքն անկասկած համարվում է ամենակարևոր իրադարձություններից մեկը յուրաքանչյուր մարդու կյանքում, ինչի համար էլ մեզ մոտ մեծ պատասխանատվությամբ ու պատշաճությամբ են կազմակերպվում հարսանեկան հանդիսություններն ու նմանատիպ միջոցառումները: 

Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրի դասական կահավորանքով և նրբաոճ դիզայնով երկու սրահներն էլ շքեղ վայր են հարսանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Այս հարսանյաց սրահների դասական վառ մթնոլորտը կապահովի Ձեր միջացառման ողջ փայլն ու շքեղությունը և այն կդարձնի անմոռաց:

Մեր արհեստավարժ սպասարկող անձնակազմն իր բարեհամբույր և ջերմ հյուրասիրությամբ կգոհացնի Ձեր հյուրերին, իսկ շեֆ-խոհարարների պատրաստած անմահական համեղ ճաշատեսակներն ու բազմազան խորտիկները կամբողջացնեն Ձեր հարսանյաց հանդիսության տպավորություններն ու հյուրերի հագեցած ժամանցը:
Երկու հարսանյաց սրահներից մեկը կարող է տեղավորել մինչև 200, իսկ մյուսը` մինչև 400 անձ:

Երբ հարսնացուն ժամանում է եկեղեցի, նա բացարձակ ուշադրության կենտրոնում է գտնվում: Բոլորը հետևում են, ցանկանում են զգալ այն կախարդական պահը, երբ հարսը նստում է իր «կառքը»: Բայց առավել քան հաճախ հարսի շլացուցիչ տեսքը «խամրում է» սպիտակ կամ արծաթագույն հարսանեկան մեքենայի քովի ներքո, երբ ֆոտոխցիկները սևեռվում են նրա վրա: Հարսանեկան մեքենան երբեք չպետք է «գողանա» ուշադրության էպիկենտրոնը, այլ պետք է կատարյալ աջակցություն ցուցաբերի: Այսպիսի դերակատարություն կարող են ունենալ մեր ռեստորանի կողմից առաջարկվող մեքենաները:


Կայքը գտնում են բառերով` ռեստորաններ երեւանում | restoranner erevanum | harsanyac srah | harsanyac srahner erevanum | restoran hayastanum | հարսանյաց սրահներ երեւանում | restoranayin hamalir erevanum | ռեստորանային համալիր | ejan restoran erevanum | ռեստորաններ հայաստանում