Ռեստորան Երևանում

Արմենիան Ռոյալ Պալաս համալիրի ռեստորաններն առանձնանում են ինտերիերի և էքստերիերի դասական յուրատեսակ լուծումներով, տրամադրող ու հաճելի միջավայրով: Մեր սպասարկող անձնակազմի բարեհամբույր և ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև շեֆ-խոհարարների պատրաստած համադամ խորտիկներն ու ճաշատեսակները կգոհացնեն նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին:

Երևանյան այս ռեստորաններում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների զանազան ճաշատեսակներ, որոնք ինչպես տեսքով, այնպես էլ համ ու հոտով անտարբեր չեն թողնի ոչ մեկին: Հայկական խոհանոցն այստեղ ներկայացված է իր ողջ շքեղությամբ ու բազմազանությամբ, որի շնորհիվ կարող եք վայելել Հայաստանի անուշահամ բարիքներից պատրաստված կերակուրներ, ինչպես նաև հայկական խոհանոցի գլխավոր ճաշատեսակներից ամենահամեղը՝ ավանդական խորովածը, որը կարող է պատրաստվել նաև բացօթյա այգում: 

Մատուցվում է նաև բարձրակարգ խմիչքների լայն տեսականի: Այստեղ կարելի է կազմակերպել ընտանեկան հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ճաշկերույթներ, բիզնես լանչեր: Հյուրընկալվելով մեզ մոտ` Դուք անմոռանալի կդարձնեք Ձեր հիշողությունները Հայաստանի և ավանդական հայկական խոհանոցի մասին: Յուրատեսակ համեղ կոկտեյլներով ու հայկական կոնյակով Ձեզ կհյուրընկալի նաև շուրջօրյա լոբբի բարը, որտեղ կարող եք կտրվել առօրյա հոգսերից:

Մեծ սրահ

Փոքր սրահ



Կայքը գտնում են բառերով` haykakan harsaniq | restoran erevanum | harsanyac srahner | ռեստորաններ երեւանում | restoranner erevanum | harsanyac srahner erevanum | restoran hayastanum | harsanyac restoran erevanum | restoranayin hamalir erevanum | harsanekan srahner