Հյուրանոցային ծառայություններ

Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրն ունի միջազգային չափանիշներին համապատասխան բոլոր ծառայությունները և հաճելի ու անմոռաց ժամանց է խոստանում իր բոլոր հյուրերին: Մեր համալիրն ունի 64 հարմարավետ և գեղեցիկ ձևավորված մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց, Ջունիոր Սուիթ, Ռոյալ Սուիթ և Լյուքս դասի սենյակներ` ապահովված բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով, հեռուստացույցով (տեղական և արբանյակային հեռուստաալիքներ), գերարագ ինտերնետով, հեռախոսով, բարձրորակ կահավորանքով, ջեռուցման ու օդափոխման համակարգերով:

Ձեր հաճելի հանգիստը կարող եք վայելել հայկական յուրօրինակ դիզայնով գինետանը, որտեղ կարող եք ճաշել և ընթրել՝ համտեսելով անուշահամ գինիներ: Մեր նրբաոճ ռեստորաններում կարող եք վայելել արհեստավարժ խոհարարների պատրաստած հայկական և եվրոպական անուշահամ ճաշատեսակներ: Համալիրի ռեստորանները շատ հարմար են նաև բիզնես լանչեր, ճաշկերույթներ, տարատեսակ միջոցառումներ, ֆուրշետներ, հարսանյաց հանդիսություններ կազմակերպելու համար:

Գործնական այցերի և հանդիպումների համար գործում է կոնֆերանս դահլիճԱյստեղ կարելի է կազմակերպել 100-120 հոգանոց միջոցառումներ: Անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճը շատ հարմար է բիզնես հանդիպումների, սեմինարների, թրեյնինգների, գիտաժողովների, համաժողովների, խորհրդակցությունների, կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար:

Անհրաժեշտության դեպքում մատուցվում է սուրճի և թեյի ընդմիջում, ինչպես նաև կազմակերպվում են ֆուրշետներ:

Համալիրն ունի նաև՝ 

Բացօթյա այգի
Մարզասրահ
Բիլիարդ
Սաունաներ (լողավազանով) 
Բացօթյա լողավազան
Գերարագ ինտերնետ սենյակներում
Անվճար Wi-Fi ինտերնետ նախասրահում
Լվացքատուն
Հուշանվերների խանութ
Անվճար ավտոկայանատեղի
Շուրջօրյա ընդունելություն և անվտանգություն
Լիովին օդակարգավորվող սենյակներ

Մեր հյուրանոցի բազմազան առաջարկներից բացի Դուք կարող եք  նաև լիարժեք դարձնել Ձեր հանգիստը Երևանում` այցելելով տարբեր թանգարաններ, պատկերասրահներ, կինոթատրոններ, պատմամշակութային կոթողներ, սրճարաններ ու ռեստորանններ և օգտվել քաղաքային ժամանցի համար նախատեսված այլ առաջարկներից: 

Անհրաժետության դեպքում կարող է տրամադրվել մեր բարձրակարգ HYUNDAI H1 (11 տեղ) մակնիշի ավտոմեքենան, որով դուք կարող եք կազմակերպել Ձեր շրջայցերը ոչ միայն Երևանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Կարևոր չէ, թե Դուք ուր եք պատրաստվում ուղևորվել, HYUNDAI H1-ի արտաքին տեսքն ու ոճը, ինչպես նաև նորարարական առանձնահատկությունները (օդորակման և ջեռուցման համակարգերը) ապահովում են ժամանակակից ճանապարհորդության համար անհրաժեշտ իդեալական հարմարավետություն: Ուր էլ որ գնաք, HYUNDAI H1-ի պրակտիկ ներքին հարդարման նստատեղերը կապահովեն բարձրակարգ հարմարավետություն Ձեր ողջ ճանապարհորդության ընթացքում:

image 20
image 17